Սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի քաղաքապետի ընտրություններն իրենց ակտիվությամբ եւս չեն տարբերվելու սպսավող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից: Բանն այն է, որ ԼՂՀ-ում գործող կուսակցություններն այս օրերին փորձում են Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շնորհիվ պարզել այն տրամադրվածությունները, որոնք կան ժողովրդի շրջանում իրենց կուսակցությունների մասով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ-ում գործող կուսակցություններն այս օրերին ոչ բացահայտ ձեւով են աջակցում այն անձանց, ովքեր առաջադրվել են Ստեփանակերտի քաղաքապետ եւ ԼՂՀ համայնքներում ղեկավար դառնալու համար, հանդիպումներ ունենում բնակիչների հետ, զրուցում ու փորձում են այդ կերպ պարզել այն իրավիճակը, որն առկա է հանրության շրջանում:
,Ժողովուրդե օրաթերթը պարզեց, որ այս պահին Ստեփանակերտի քաղաքապետի հավանական թեկնածում արցածխցիները համարում են Գրիշա Սահակյանին, որը մեծ դերակատարում է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերզամի ժամանակ: Մեր տեղեկությունների համաձայն Գ․ Սահակյանն այժմ զինվորական թոշակի է անցել, բայց այդ ժամանակահատվածում ԼՂՀ ՊԲ-ում զորամասերից մեկի հրամանատարն է եղել: Ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների Սահակյանը ֆավորիտ թեկնածուներից է:
Մեր տեղեկություններով Գ․ Սահակյանին կարելի է մրցակից համարել Դավիթ Սարգսյանին, որը կարելի է ասել եւս շատ հարգված է Ստեփանակերտ քաղաքում: Պարզեցինք նաեւ, որ այս օրերին բոլոր թեկնածուներն էլ ակտիվ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, ներկայացնում են իրենց ծրագրերն ու անելիքները: Արցախցիները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իսկապես ընտրության օրը շատ անկանխատեսելի ու միեւնույն ժամանակ լարված իրավիճակ է լինելու, քանի որ այս ընտրություններով իշխանությունները ցույց կտան, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:
Սոնա Գրիգորյան