Դավիթ Բաբայանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների և սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին անցկացվելու է ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունը: Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ contact.az-ը հայտնում է, որ սեպտեմբերի 2-16-ը կանցկացվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈՒ համատեղ տակտիկական զորավարժություններ:

Զորավարժությունների նպատակն է համատեղ մարտական գործողությունների եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ՌՕՈՒ ավիացիոն միջոցների որոնողա-փրկարարական աշխատանքների մշակումը, ինչպես նաեւ 2 երկրների ՌԾՈՒ ավիացիայի եւ ցամաքային զորքերի:

Սահմանային իրավիճակի, հնարավոր զարգացումների և այլ կարևոր հարցերի շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ հատկապես 2019 թվականի զորավարժություններն իրենց քանակական և որակական առումով աննախադեպ են:

«Այդ զորավարժություններն ուղղված են հայոց պետականության դեմ: Միամիտ չպետք է լինենք և այս վտանգը չնկատելու տանք: Սա նշանակում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներն ու գործողությունները համընկնում են, և նրանք հանդես են գալիս միասնական ճակատում: Մեզանից այս իրավիճակում պահանջվում է զգոնություն, քաղաքականության ճիշտ վարում, և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները պետք է ջերմ պահենք՝ Ռուսաստան, Իրաք, ԱՄՆ…, որպեսզի չեզոքացնենք  թուրք-ադրբեջանական ոչ բարենպաստ վեկտորը»,- ասաց Բաբայանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ նորմալ է, թշնամին արկածախնդրությունների չի դիմում:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի սահմանին կրակոցներն ավելի քիչ են, բայց այլ տեսանկյունից՝ նրանք նույն հայատյաց քաղաքականությունն են վարում»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս