Զինծառայողներին բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցումը կհաշվարկվի վարձակալված տարածքի համար սահմանված չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է այլ բնակավայրերի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածքի համար սահմանված չափով, բացառությամբ Երեւան քաղաքի համար սահմանված չափով։

«Բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝ կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող՝ ՀՀ տարածքում շահառուի եւ նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու եւ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին տեղեկանքով»,- նշեց Տոնոյանը:

Բնակելի տարածքի վարձակալության դիմաց բնակվարձի փոխհատուցման իրավունքը չի դադարում, եթե շահառուն վարձակալության պայմանագրի կնքումից հետո հաշվառվել է վարձակալված բնակելի տարածությունում։

Նախատեսվում է, որ բնակվարձի փոխհատուցման իրավունքը դադարում է նաեւ այն դեպքում, երբ շահառուն բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն եւ այն հանձնել է վարձակալությամբ:




Լրահոս