Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ներգրավելով ընդհանուր 20 մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական
շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա,
Արարատի մարզի Բերքանուշ գյուղում՝ 2500 քմ, Վեդի-Գոռավան ավտոճանապարհին՝ 1.2 հա,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 200 քմ, Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ.
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Գետամեջ գյուղում՝ 500 քմ, Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ 2000 քմ
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:




Լրահոս