Ես շատ երջանիկ եմ, որ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա». Էդին Ջեկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտեւմ կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը:

Խաղից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել Բոսնիայի հավաքականի ավագ Էդին Ջեկոն:

Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխության մասին

«Ես՝ որպես հարձակվող, շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ռոմա»: Նա կգործի իմ հետեւից եւ կօգնի ինձ գոլեր հեղինակել: Հուսով եմ, որ վաղը Մխիթարյանը չի լինի իր մակարդակի վրա: Միանշանակ, մեծ փոփոխություն է Անգլիայից Իտալիա տեղափոխվելը: Անգլիայում արագ ֆուտբոլ է, իսկ Իտալիայում տակտիկական: Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Իտալիայում հարմարվելու, մենք՝ թիմակիցներով կփորձենք օգնել նրան եւ հուսով ենք, որ նա կօգնի մեզ հաջողությունների հասնելու հարցում»,- ասել է Բոսնա եւ Հերցեգովինայի ու իտալական «Ռոմայի» հարձակվողը:

Հայաստանի հավաքականի մասին

«Կարծում եմ, որ Իտալիայի համար ավելի բարդ կլիներ, եթե Հայաստանի հավաքականը չստանար կարմիր քարտ: Հայաստանը շատ վտանգավոր է գործում հակագրոհելիս»,- ասել է Էդին Ջեկոն:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս