ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան- Բոսնիա եւ Հերցեգովինա խաղից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսնիչեսկին.
«Մենք դիտել ենք Հայաստանի հավաքականի խաղը հույների եւ իտալացիների դեմ: Մեր դեմ անցած խաղում էլ մեծ դժվարություններ ստեղծեցին: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքաանը մեծ աճ է գրանցել վերջին ամիսներին:
Մեր երկրորդ խաղակեսերում շատ գոծ բաց թողնելը, կկապեմ կենտրոնացվածության պակասի հետ: Մենք առաջին խաղակեսերից հետո 1:0 հաղթում էինք իտալացիներին, իսկ 2:0 հույներին, սակայն այդ խաղերում լավ արդյունքներ չունեցանք:
Լիխտեյնշտեյնին կարողացանք հաղթել 5:0 հաշվով եւ այդ գոլերից 4-ը խփեցինք երկրորդ կեսում: Հուսանք, որ այդ խաղում գրանցված գաշիվը լավ կանդրադառնա վաղվա խաղի վրա:
Առաջիկա խաղը շատ կարեւոր է մեզ համար եւ վստահ եմ, որ կենտրոնացվածության կամ տրամադրվածության խնդիր չենք ունենա, որովհետեւ սա որոշիչ խաղ է լինելու»,- ասել է Պրոսինեչկին:
Էդմոն Մարտիրոսյան