Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին և մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման և մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս