Կառավարությունը գումար է հատկացրել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2277.41 հազար դրամ է հատկացվել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերի համար:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Երվանդ Ղազանչյանի որդուն` Հակոբ Ղազանչյանին տրամադրելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցառման իրականացման համար նախատեսված միջոցներից»:




Լրահոս