Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրը:
Երեւանի «Ալաշկերտը» տանը 5:1 հաշվով ջախջախեց առաջնության հետնապահ «Երեւանին»: Տանտերերից դուբլ ձեւակերպեց Գլիշիչը (14‘,47‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Գուտավոն (10‘), Մանասյանն (51‘) եւ Շահինյանը (90‘): Հյուրերից միակ գնդակը փխեց Իսաեւը (58‘):
Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակեց 10-ը միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական:
«Երեւանը» դեռեւս միավոր չունի եւ զբաղեցնում է վերջին` 10-րդ հորիզոնականը:
Այս տուրի իրենց խաղերում հաղթանակներ տենեցին նաեւ Վանաձորի «Լոռին» եւ Երեւանի «Փյունիկը»:
«Լոռին» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ: Հյուրերից հաշիվը բացեց Կոբզարը (9‘), իսկ լոռեցիներից մեկական անգամ աչքի ընկան Զաերկոն (15‘) եւ Աուզմենդին (37‘): «Լոռին վաստակեց 13 միավոր եւ այժմ 3-րդ տեղում է, իսկ «Ուրարտուն» 2 միավորով 9-րդն է:
Առաջնության գլխավոր ֆավորտիներից «Փյունիկը» դրսում 2:1 հաշվով պարտության մատնեց «Գանձասար – Կապանին» : Փյունիկցիներից աչքի ընկան Դենիս Մահմուդովը (12‘) եւ Արաս Օզբիլիզը (59‘): Կապնյան թիմից գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Քոչարյանը (82‘):
Հավելենք, որ սա Օզբիլիզի անդրանիկ գոլն էր նոր ակումբի կազմում:
Այս խաղից հետո «Փյունիկը» 9 միավորով հանգրվանեց 6-րդ տեղում: «Գանձասար – Կապանը» 4 միավորով 8-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան