Ինչպես հայտնի է` վաղ առավոտից Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում գործադուլ և դասադուլ է` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Այժմ ցուցարարները երթ են անցկացնում: ArmLur.am-ը փորձեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանից պարզել` տեղյակ է արդյոք խնդրի մասին և ինչ է մտադիր անել: Ի պատասխան նա նշեց, թե իհարկե տեղյակ է, սակայն դժվարացավ խոսել հետագա անելիքների մասին:
Նա նշեց, թե այժմ հանդիպման է, աշխատանքային օր և ժամ է և ցույցի հետ կապված հետագա քայլերից դժվարացավ խոսել:
Նշենք, որ այսօր երեկոյան քայլերթ կլինի նաև Երևանում: