Հոկտեմբերի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Դավիթ Սանասարյանն ու պաշտպանները՝ քրեական գործի մասին» թեմայով։

Բանախոսներն են՝

Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են)

Ինեսսա Պետրոսյան՝ Դավիթ Սանասարյանի փաստաբան

Արսեն Սարդարյան՝ Դավիթ Սանասարյանի փաստաբան

Գլխավոր դատախազությունը Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ևս երկու աշխատակցի ու «Զորաշեն» ընկերության հաշվապահի մեղադրանքը հաստատելուց հետո գործն ուղարկել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։ Մինչ այդ Դավիթ Սանասարյանի փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնումը, սակայն մերժում էին ստացել:




Լրահոս