Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:
Ներկայացնելով և շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ. «Պարոն Սողոմոնյանը երկար ժամանակ գլխավորել է ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչությունը և քաջատեղյակ է թե՛ մեր մարզերից, և թե՛ դրանց զարգացման տեսլականից:
Նախարարությունում իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու և աշխատանքին նվիրված ղեկավար՝ արժանանալով բարձր գնահատականի»: Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու և հետևողական աշխատանք՝ շեշտելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հիմնադրամի համատեղ ջանքերը կհանգեցնեն համայնքների զարգացմանը, հիմնադրամի անունն ու հեղինակությունը բարձր պահելուն. «Հիմնադրամը մեծապես նպաստում է համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ամբողջովին համապատասխանում է տարածքային կառավարման և համաչափ զարգացման մեր տեսլականի էությանը: Հիմնադրամի գործունեության հաջողությունը մեծապես
կախված է աշխատակազմի արդյունավետ և պատասխանատու աշխատանքով»,- նշել է նախարար Պապիկյանը:
ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը.
«Համոզված եմ որ մենք ամբողջ ծավալով կապահովենք թե ընթացիկ ծրագրերի բնականոն ընթացքը, թե նորերի իրականացումը»: