Նոր զարգացումներ. ինչ են ասել Տարոն Մարգարյանին ներքին կարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեզ հայտնի դարձավ, որ նրան Քննչական կոմիտե հարցաքննության հրավիրելը կապված է «Սանիթեք» ընկերության դեմ հարուցված քրեական գործի հետ:

Այսպիսով, սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցել «Սանիտեք» ընկերության դեմ: Պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քաղաքապետարանից ստացել է տեղեկատվություն եւ դրա հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. եւ 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի եւ «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներեւ աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ:

Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է` 2013 եւ 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման եւ տեղադրման, աղբի հավաքման եւ հեռացման, ինչպես նաեւ դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման եւ փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1մլրդ 805 մլն դրամ:

Սակայն Երեւանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Դրանցից բարվոք են եղել միայն 2553-ը, թեեւ կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Դատախազությունը չարաշահումներ է հայտնաբերել կոնտեյներների (աղբամանների) քանակի եւ դրանց դիմաց կատարած վճարումների հարցում`արձանագրելով, որ 2014թ. սկսած` Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել եւ տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշներ` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործինախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործի ընթացքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, մեր տեղեկություններով` նախաքննական մարմինը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդեն ներքին կարգով ասել է, որ պատրաստվում է նրան այս քրեական գործով հրավիրել նախաքննական մարմին` հարցաքննության:

Իսկ նախկին քաղաքապետին քննելով ի՞նչ է մասնավորապես ցանկանում Կոմիտեն պարզել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` քննության առանցքում լինելու է հարցը, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը նախապես առանձնապես խոշոր չափերի գումար փոխանցել դեռեւս աշխատանք չկատարած «Սանիթեք» ընկերությանը:

Սակայն նկատենք, որ նախաքննական մարմնին տեղեկացրել են, որ Տարոն Մարգարյանն այժմ քաղաքում չէ, սակայն դատելով իրավիճակից` նա կներկայանա, որովհետեւմեկ այլ քրեական գործովէլ նրան կրկին կանչել են հարցաքննության,Մարգարյանը տեղեկացրել է, որերկրում չէ, իսկ ավելի ուշ վերադարձել է եւ ներկայացել է նախաքննական մարմին: Իսկո՞ր գործով է Տարոն Մարգարյանը հարցաքննվել:

Մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականին Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության)կողմից Տարոն Մարգարյանի գործունեության հետ կապված քրեական գործ է ուղարկվել Քննչական կոմիտե, եւ այս գործի շրջանակներում են նրան կանչել հարցաքննության: Նա պարզաբանումներ է ներկայացրել, եւ ինչպես տեղեկացրեցին Քննչական կոմիտեից, սույն քրեական գործը կարճվել է:

Իսկ, ահա, Քննչական կոմիտեից, անդրադառնալով «Սանիտեք» ընկերության դեմ հարուցված քրեական գործին, հայտնեցին, որայդ քրեական գործըՔննչական կոմիտեն նոր է ստացել, եւ դրա շրջանակներում դեռեւս որեւէ անձի հարցաքննության չեն հրավիրել:

Քնար Մանուկյան




Լրահոս