«Օֆշորների թագավորը» նաեւ պարտապան է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» եւ «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է: «Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ: Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռեւս մարտին է սնանկ ճանաչվել: Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետեւանքով փախուստի մեջ է եւ գտնվում է ՌԴ-ում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս