«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Արման Հովնանյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն ՝ նորանշանակ փոխնախարարը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, անշարժ գույքի և ստացած եկամուտների վերաբերյալ:
Ա. Հովնանյանը հայտարարագրել է բնակարան և երկու հողամաս: Փոխնախարարի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 500 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտը կազմել է 8 354 079 դրամ:
Այս եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Նա ստացել է նաև 9,419 եվրո եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Արման Հովնանյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել 2019թ. օգոստոսին:
Մինչ այս Ա. Հովնանյանն աշխատել է Բիբլոս բանկում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում