ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. կփոփոխվի օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում քննարկված 2010թ. սեպտեմբերի 9-ի N1251-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը շփոթության մեջ է գցել քաղաքացիների մեծ մասին: Նշենք, որ այս որոշումն ընդունվել էր, բայց որոշակի փոփոխություններով:

Արդեն մի քանի օր է`«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, որոնք հետաքրքրվում են`արդյոք կառավարությունը սեպտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին հունվարի 1-ից անցնելու վերաբերյալ որոշումը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը:

Բայց, արի ու տես, կառավարությունը որոշել է փոփոխել օտարերկրացիների մեքենա գնելու կարգը. օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր: Ըստ կառավարության` օտարերկրացիների` մեքենա գնելու կարգի փոփոխություննուժիմեջկմտնիոչ թե 2020 թվականի հունվարի 1-ից, այլհուլիսի 1-ից: Այսինքն` մեքենաները կարող են վաճառել հին կարգով մինչեւ հուլիսի 1-ը: Ի դեպ, նշենք, որ մեքենայի հիմնական գնորդները Հայաստանում ազգությամբ ղազախներ ու ռուսներ են:




Լրահոս