Ի պատասխան թուրքերի հարձակումներին` քրդերը արկակոծում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի քրդական ուժերը շարունակում են արկակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ արկակոծվել է սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են. գրում է ermenihaber.-ը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի արկակոծումների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը, որոնց թուրքերը ահաբեկչական են համարում, արկակոծել էին Մարդինի, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարփընար շրջանները:

 




Լրահոս