ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել»:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում»:
«Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում»:
«Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝
* Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին
* 95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,
* Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում,
* Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին,
* 13 երեխաների համար խնամատարություն»:
«Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»: