ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, մաքսային հսկողության ներքո գտվող տրանսպորտային միջոցը այլ անձի հանձնելու դեպքում ի՞նչ չափով տուգանք է առաջադրվում:
Գրիշ Մարտիրոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում