Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Վադուցում կորցնելով անչափ կարեւոր միավորներ, այժմ պայքարի մեջ մնալու համար պետք է դրսում հաղթի Ֆինլանդիայի ընտրանուն: Իհարկե, Լիխտեյնշտեյնի հետ ոչ-ոքի արդյունքը մեծ խնդիրներ առաջացրեց մեր ընտրանու համար, սակայն ասել, որ ամեն ինչ կորած է, չի կարելի:
Հայաստանի հավաքականը` վաստակած 10 միավորով,իրխմբում երրորդն է եւ այսօր Ֆինլանդիային հաղթելու պարագայում, անկախ մրցակիցների արդյունքներից, կբարձրանա երկրորդ հորիզոնական: Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց, որմեր հավաքականը սպասվածից շատ վատ է հանդես գալիս իրենից մակարդակով ցածր հավաքականների հետ, բայց կարողանում է հաղթել արդեն հավասար եւ նույնիսկ կարգով ավելի բարձրերին: Հուսանք, որվերջին հանդիպումը չի խանգարի մեզ հասնել մինչեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
Լիխտեյնշտեյնին չհաղթելու գլխավոր պատճառը առաջին գոլիցհետոտեմպը թուլացնելն էր: Մերթիմից Սարգիս Ադամյանը շատ էր տարվում անհատական խաղով եւ մոռանում խաղընկերների` խաղադաշտում գտնվելու մասին, իսկ Արաս Օզբիլիսը դաշտ մտավ միայն խաղավարտից րոպեներ առաջ: Անչափ ցավալի է, երբ մրցակիցը ամբողջ հանդիպման ընթացքում կազմակերպում է ընդամենը երկու վտանգավոր գրոհ, ավելի ճիշտ` հակագրոհ, որոնցից մեկը ավարտվում է խփած գնդակով: Էլ ավելի ցավալի է այն, որ այս խաղը մեր ընտրանու համար կարող է դառնալ գլխավոր պատճառը Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլից դուրս մնալու գործում:
Վադուցում ավարտված խաղը կարելի է թյուրիմացություն համարել, մոռանալ եւ շարժվել առաջ: Իրականությունը փոխել չենք կարող, սակայն կորցրածը հետ բերել կարող ենք:
Ֆինլանդիային դրսում հաղթելը շատ բարդ է, սակայն ոչ անհնարին: Ֆինները Սարաեւոյում ընկնելուց հետո պատրաստ են դաշտում մեռնել հաղթանակի համար: Սա անհերքելի փաստ է, եւ այն, որ Ֆինլանդիան խաղալու է սեփական պատերի ներքո, հանդիպման բացահայտ ֆավորիտ են դարձնում Կաներվայի սաներին: Երկու հավաքականների համար էլ այս հանդիպումը ունի ճակատագրական նշանակություն, բայց եթե ֆինները ձախողվելու դեպքում դեռ կմնան պայքարի մեջ, ապա Հայաստանի հավաքականը օգտագործել է «շեղ հարվածելու» իր բոլոր հնարավորությունները:
Եթե Լիխտեյնշտեյնի հետ խաղում տեսանք , որ մեր հավաքականը խաղը սկսեց մեկ հենակետայինով, ապա այսօր այդպես խաղալը մեկնարկից հավասար կլինի ինքնասպանության:
Դարպասում կրկին կտեսնենք Արամ Հայրապետյանին: Պաշտպանությունում ամեն ինչ չէ, որ հստակ է: Կենտրոնում, ամենայն հավանականությամբ,զույգ կկազմեն Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը, իսկ աջից կգործի Հովհաննես Համբարձումյանը:
Կամո Հովհաննիսյանին այս ճակատագրական հանդիպմանը կարող է փոխարինել Արման Հովհաննիսյանը, որը լավ տպավորություն թողեց նախորդ խաղում: Չպետք է բացառել նաեւ Արարատ Մոնրոյի` խաղադաշտ դուրս գալը` հաշվի առնելով վերջինիս արագությունը: Հենակետայինի դիրքերում,ըստ մեզ, կխաղան Գոռ Մալաքյանն ու Ռումյան Հովսեփյանը, նրանց դիմացից խաղադաշտ դուրս կգա Գեւորգ Ղազարյանը, իսկ հարձակման եռյակը կարող են կազմել Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանն ու Ալեքսանդր Կարապետյանը:
Ամեն ինչ դեռ կորած չէ. եթե կա պայքարելու հնարավորություն, ապա պետք է ջանք չխնայել եւ միայն առաջ նայել: Վստահ ենք` հենց այդպես էլ անում են մեր տղաները: «Ֆիննական» սառույցը կոտրելու դեպքում մեր հավաքականը լուրջ հայտ կներկայացնի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան