Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության
ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։
Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։