Կինը կահույք առաքելու պատրվակով հափշտակել է 110 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կին խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, կահույք առաքելու պատրվակով, 48-ամյա մեկ այլ կնոջից հափշտակել էր 110 հազար դրամ:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածվող կնոջ ինքնությունը: Նա տվել է խոստովանական բացատրություն:




Լրահոս