Երեկ՝ հայ մամուլի օրվա առթիվ անհասկանալի դեպք է տեղի ունեցել: Հայ մամուլի օրվա և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ ԵՊՀ Ժուռնալիստիկայի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը սև ժապավենով ծաղկեպսակ է դրել:
Այս մասին ArmLur.am-ը զրուցել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե մեր այդ քայլով փորձել ենք ցույց տալ, թե մամուլը մահացել է:
«Դա խոնարհում էր այն մարդու հիշատակին, ով հիմնադրել է հայ առաջին տպագիր պարբերականը: Մենք գնացինք մեր խոնարհումը տալու, որովհետև «Ազդարարի» 225 ամյակն էր: Դրանից ավելի պարզ ու հասկանալի չի կարող լինել»,-ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:
«Սև ժապավենի վրա գրված է «Ազդարարի» խմբագրին՝ Ժուռնալիստիկայի անձնակազմից: Ծաղկեպսակը դրել ենք, խոնարհվել և մեր հարգանքի խոսքն ենք ասել »,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան