Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Բակուր Օհանյանը:
ԹԵՄԱ՝ Կոնվերս բանկի մասնաճյուղում կատարված հափշտակության գործով ենթադրյալ մեղադրյալ Պյոտր Ցիգանկովի դատավարության ընթացքում խախտումներն ու վերաքննիչ դիմած բողոքի նոր մանրամասները /դատը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին/:
***
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը և «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
ԹԵՄԱ՝ ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում:
***
Հոկտեմբերի 30-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանի իշխանական բուրգի վերջին վերադասավորումների, ներքաղաքական լարված իրավիճակի ու հասարակության բարձրացրած բողոքի ալիքի մասին, բանախոսը կադրադառնա թե այս իրադարձությունները ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ Արցախյան հիմնախնդրի եւ սահմանային իրավիճակի վրա:
***
Հոկտեմբերի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումների և քվեարկության արդյունքների շուրջ: