Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով Գաֆէսճեանարվեստիկենտրոնի (ԳԱԿ)տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հոկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև նոյեմբերի14-ը:

Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունըտեղի էր ունեցել դեռևս 2018թ.փետրվար – հունիս ամիսներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչպես նաև 2019թ.-ին Դիլիջանի միջազգային դպրոցում և ԹՈՒՄՈ Գյումրիում: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այս նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանի մարզերում:Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենպարոն Արման Ծատուրյանին՝ համագործակցության համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեծ և կարևոր գործ է անում՝ աջակցելով երիտասարդներին արվեստի ոլորտում առաջին քայլերն անելու հարցում: Շատ կարևոր է, որ այդ գործը չսահմանափակվի Երևանով ու Հայաստանի այլ մարզերն էլ ներգրավված լինեն այս գործընթացներում, թե՛ որպես մասնակից, թե՛ որպես հանդիսատես: Մենք էլ ուրախ ենք այս ամենին մաս կազմել և մեր ուժերի չափով աջակցել երիտասարդ արվեստագետների աճին ու զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:




Լրահոս