ՖՈՏՈ. Այս տարբերակը ենթադրում է մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ. Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում հայտնում է.

Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:

Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:




Լրահոս