Նախագահի ծառայողական ավտոմեքենաները սկզբնական շրջանում 22-ն են եղել: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանը նշեց, որ նախատեսում են մինչև տարվա վերջ շահագործման ենթակա մեքենաները դարձնել 15-ը. «Մի մասն արդեն օտարվել է»:
Անձնակազմի համալրվածության մասով Տարասյանը հայտնեց, որ 155 հաստիքից մոտ 130-ն արդեն համալրված են: Հայտնում է Analitik.am-ը