«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճի մաքրման ժամանակացույցը հայտնի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը առաջիկայում կառավարությանը կներկայացնի Սեւանա լճի մաքրման միջոցառումների 2020-2022 թվականների ժամանակացույցը: Նախատեսվում է ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում 887 հեկտարի վրա: Ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով այս տարի նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ: Այս տարի Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ այժմ պարկի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ գյուղի ափամերձ հատվածներն են մաքրվում: «Սեւանա լճի ամբողջ պատմության մեջ սա ամենաբարդ տարածքն է, աշխատանքները հիմնականում ճահճի մեջ են ընթանում»,- ասել է Վ. Գուլանյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։