Ուսանողների պահանջն արդարացված չէ. Սոֆիա Հովսեփյանը՝ Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակման և բողոքի ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով անդամ Սոֆյա Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրուցել է ԿԳՄՍ նախարարության նոր որոշման, ցուցարարների՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և այլ հարցերի շուրջ:

«Ուսանողների պահանջն արդարացված չէ, եթե կան հարցեր, որոնք իրենց այդքան էլ չի գոհացնում, ապա պետք է նստեն և դեմ դիմաց քննարկում կազմակերպեն, առկա խնդիրնրի մասին իրենց տեսակետները հայտնեն, ինչու չէ նաև պահանջեն: Փոփոխությունները բոլորս էլ գիտակցում ենք, որ արվում են ի շահ ուսանողի:  Արայիկ Հարությունյանը բազմիցս տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկման »,-ընդգծեց մեր զրուցակիցը:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ խնդիրը հայոց լեզու և գրականություն առարկաների ոչ պարտադիր լինելու մեջ չէ, այլ ԲՈՒՀ-ի ծրագրային  որակական փոփոխության մեջ է:

«Արդյոք այսօր ԲՈՒՀ-ի  կրթական ծրագիրն ուսանողի համար որակյալ է, իմ կարծիքով՝ ոչ, քանի որ ուսանողը տարիներով վճարելով ԲՈՒՀ-ին դուրս է գալիս ոչ մասնագիտացված: Այսօր մեր կրթական օջախները մրցակցություն չունեն»,-ասաց նա:

Այն հարցին, թե «Իմ քայլը»-ում արդեն Արայիկ Հարությունյանին փոխարինողի թեկնածուներ են փնտրում  , և  ըստ մեր ունեցած տեղեկությունների ամենահավանական թեկնածուն  ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է,  Սոֆիա Հովսեփյանը  նշեց.

«Իմ քայլում» նման հարց չի քննարկվել, դրանք ընդամենը ենթադրություններ են, անգամ իմ անունն է շրջանառվել: Նման հարց չի քննարկվել, և նման օրակարգ  լինել չի կարող»:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս