Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին:
Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար` մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին: