ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 184 մլն դրամ: Մենք տեղեկացանք, որ այն, նախորդ տարվա համեմատ, ավել է շուրջ 2.5 մլրդ դրամով: Ընդ որում, այդ ավելացված գումարներն անհրաժեշտ են աղետների հետեւանքները վերացնելու համար:
Սակայն մենք տեղեկացանք, որ նախատեսվում է բյուջեով լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել առաջնահերթ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար: