Ինձ թվում է՝ երեկվա հանդիպումն օգտակար էր եւ երկխոսություն եղավ բնակիչների հետ։ Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, որը երեկ մասնակցում էր Վայոց ձորի մարի բնակիչների հետ հանդիպմանը՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։
«Ես իմ մտահոգությունները հայտնել եմ, բայց ես տեսչական մարմին չեմ եւ սպասում եմ, որ կամ իմ մտահգությունները պետք է փարատեն, կամ ասեն՝ այո դրանք կան։ Շատերս կուզեինք, որ Էլլարդի պատասխանում լիներ հստակություն, բայց այդ եզրակացության հիման վրա պետք է պետական մարմիններն իրենց ուսումնասիրությունները կատարեն»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում