Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են ընդդիմության ցույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են ընդդիմության ցույցը Վրաստանի խորհրդարանի մոտ։ Օգտագործելով վահանները՝ ոստիկանությունը սեղմել է բողոքողներին, այդ թվում եւ ընդդիմության առաջնորդներին։ Գործողությունից առաջ միացվել է հատուկ ձայնային նախազգուշացումը։ Բայց ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն պատրաստվում ցրվել։

Ոստիկանությունը տրված ժամանակի լրանալուց հետո ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել։

Ակցիան ցրելուց հետո ոստիկանությունը Ռուսթավելի փողոցի տարածքից հեռացրել է նաև վրանները։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներից հետո կան տուժածներ։  Նրանց ցուցաբերվում է բուժօգնություն, տեղում գործում են շտապօգնության մեքենաներ։




Լրահոս