Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,
Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,
Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով:
Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/»: