ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտել էին ծերունու տուն, կպչուն ժապավենով կապել բերանն ու փող հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Լեռնահովիտ գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երկու երիտասարդ բաց դռնով մտել են միայնակ ապրող 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու հյուրասենյակից 105․000 դրամ գողացել։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։

Տաշիրի քրեական հետախույզները բացառապես օպերատիվ ճանապարհով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուն մտած անձանց ինքնությունը։ Կասկածվողները՝ Տաշիրի բնակիչ, 28-ամյա և Արծնի գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդները վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Նրանց և դեպքի առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո երիտասարդները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին։ Երիտասարդները ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։




Լրահոս