Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Նարեկ Ս.-ին (ծնված 1996 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: