Աղբատար մեքենաների նվիրատվության հետքերով. ինչ փուլում է գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն էր սկսել Երևանի մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Քաղաքապետարանը հրապարակել էր Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Արդյունքում, դրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչեւէ ArmLur.am -ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը, ի պատասխան հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ուսումնասիրությունը շարունակվում է:




Լրահոս