«Իմ քայլը» որոշում է կայացրել. ինչպես կքվեարկեն Արսեն Թորոսյանի աղմկահարույց նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ մեկնարկած ԱԺ նստաշրջանում նախատեսվում է քննարկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը` ծխելու դեմ պայքարի մասին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաեւ այդ հարցին, թե ինչպետք է անել, ինչպես վարվել նախագծի քննարկման ժամանակ:

Մենք տեղեկացանք, որ Արսեն Թորոսյանն, ըստ էության, նաեւ զիջումների է գնացել. օրինակ, հանվել է նախնական տարբերակից այն դրույթը, որ ծխախոտի բոլոր տուփերը պետք է միանման լինեն, նաեւ համաձայնության են եկել կիսափակ տարածքներում ծխելու հետ կապված: Եվ հենց այս զիջումների պատճառով «Իմ քայլ»-ում որոշել են առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել նախագծին մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխություններ անելու պայմանով, իսկ դա արդեն հաջորդ տարի կլինի:




Լրահոս