ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Երեւանյան դեղատներից մեկում նման գրություն է փակցված: Հաճախորդները կընդունեն, թե ոչ, դա իրենց անձնական որոշելիքն է:

 

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս պետք է դիմել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Ուզում եմ մանրամասն ծանոթանալ նպաստ ստանալու կարգին:

Վիկտորյա Միրզոյան (34 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Միրզոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նպաստի վճարումը սկսվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո` 12 ամսվա ընթացքում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հաստատագրված վճարով հարկվող գործունեության ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը դեկտեմբեր ամսվա փոխարեն հունվար ամսին ներկայացնելու դեպքում ի՞նչ վարչական պատասխանատվություն է սահմանված:

Լեւոն Հարությունյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1 հոդվածի համաձայն` Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ելակետային տվյալի մասին հայտարարությունները ներկայացվում են մինչեւ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելը, իսկ այդ հայտարարությունների պարտադիր ներկայացման համար ժամկետներ սահմանված են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:




Լրահոս