ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետը նոր որոշումներ է կայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ