Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեստեր Սիթին» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է թիմ հրավիրել անգլիական «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ադամա Տրաուրեին: Անգլիական պարբերականները տեղեկացնում են, որ 23-ամյա վինգերի խաղով տպավորված է անձամբ մանչեստերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գավորդիոլան: «Քաղաքայինները» Ադամայի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել ոչ ավել ոչ պակաս 80 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Տրաորեն Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դարձել է 4 գոլի հեղինակ եւ կատարել նույնքան գոլային փոխանցում:
Էդմոն Մարտիրոսյան