Ինչ է սպասվում ԵԽԽՎ նստաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձմեռային նստաշրջանի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ԵԽԽՎնոր նախագահի ընտրություն:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ նստաշրջաններին ընդունված է անդամ պետությունների ղեկավարների ելույթներ, եւ, օրինակ, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ելույթ էր ունեցել այնտեղ: Եվ, ահա, տեղեկացանք, որ այս անգամ սպասվում են Վրաստանի եւ Մոլդովայի նախագահների, Վրաստանի արտգործնախարարի, Նախարարների կոմիտեի նախագահի եւ Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարի ելույթները, որիցհետո նրանք կպատասխանեն նաեւ ԵԽԽՎ անդամների հարցերին:

Օրակարգից պարզ է դառնում, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման թեմա է դառնալու Լեհաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերը: Բացի այդ, պատգամավորները կքննարկեն նաեւ լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող սպառնալիքները:

Բացի այդ, համաժողովը կանցկացնի երկու համատեղ բանավեճ՝ մեկը՝ միգրանտների առեւտրի եւ փախստականների վերաբերյալ, մյուսը՝ մարդու թրաֆիքինգի վերաբերյալ:

Օրակարգում է նաեւ ընտրական համակարգերի նվազագույն չափանիշների եւ Բելառուսում ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
Հետաքրքիր է, որ այս անգամ ԵԽԽՎ նախագահի ընտրության շուրջկրքերը կարծես թե այնքան էլ թեժ չեն: Եվ մենք տեղեկացանք, որ պատճառն այդ պաշտոնը ձեւական համարելն է, իսկ ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այլեւս չի կարողանալու կատարել այդ պարտականությունը, քանի որիր երկրում՝ Շվեյցարիայում, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր չիընտրվել: Մենք տեղեկացանք, որ այս պահին նոր նախագահի պաշտոնին ավելի շատ հավակնում են լիբերալիստական թեւի անդամները, սակայն բոլոր հստակեցումները կարվեն հաջորդ շաբաթ:

Չնայած այս նստաշրջանում հստակ Հայաստանին վերաբերող հարցեր չկան, սակայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության համար կարեւորություն են ներկայացնում նաեւ Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված զեկույցն ու Եվրոպայում լրագրողների հանդեպ սահմանափակումների հարցերը:

Նկատենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցողը Թորիլդ Սունա Էվարսդոտիրն է, որը հայտնի է այդ հարցի շուրջ բազմաթիվ զեկույցներով: Եվ մինչնոր զեկույցը ներկայացնելը, հետաքրքիր է, որ երեկ նա արդեն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ Ստրասբուրգի դատարանի՝ մի շարք անձանց նկատմամբ կարեւորագույն վճիռները չկատարելու պատճառով այդ մարդիկ չեն կարող մասնակցել երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններինորպես թեկնածուներ:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները 8-ն են՝ 4-ը՝ հիմնական եւ 4-ը՝ փոխարինող:

Դեռեւս 2019 թվականի ամառային նստաշրջանում ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգման քվեարկության ժամանակ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի չքվեարկելուց հետո ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որվերջինիս կարող են փոխարինել մեկ ուրիշով: Սակայն այդ դեպքից հետովերջինս մասնակցել է նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին եւ,մերտեղեկություններով, հունվարի վերջին եւս Ստրասբուրգ կմեկնի:

Պետք է նկատել, որ Հովհաննես Իգիթյանը իշխանական խմբակցության կազմից միակ փորձառու քաղաքական գործիչն է, նրա բացակայությունը կարող է բացասական ազդել, եւ, ավելին, նրանից հաճախ են նաեւ խորհուրդներ հարցնում: Եվ ինչպեսնշեցինք, հունվարի վերջինտեղի ունենալիք նստաշրջանում ԵԽԽՎնոր նախագահ կընտրեն, նաեւ փոխնախագահներ, եւ չի բացառվում, որ Հովհաննես Իգիթյանը դառնա նրանցից մեկը: Սակայն այդ առումով եւսնոր զարգացումներ կարող են լինել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս