Կառավարությունն ակտիվանում է. երբ կսկսվեն բյուջեի քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սկսում է 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է նախագծի մշակման աշխատանքների ժամանակացույց: Միեւնույն ժամանակ աշխատանքներ կիրականացվեն 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման ուղղությամբ:

Ըստ այդմ, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը պետք է քննարկի եւ հաստատի մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, իսկ այդ նախնական ծրագիրն էլ Ազգային ժողովպետք է ուղարկվի մինչեւհունիսի 15-ը: Այնուհետեւ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումները:




Լրահոս