Նոր լիազորություն վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը, որը հունվարի 13-ին պետք է քննարկվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում: Կառավարությունն այս օրենքի նախագծով սահմանելու է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, եւ կարգավորում մրցանակներ շնորհելու եւ հանձնելու հետ կապված հարցերը:

Մասնավորապես, օրենքի նախագծում ամրագրված է, որ պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ: Իսկ պետական մրցանակներն են՝

պետական մրցանակներն են`

1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2) երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Նշենք, որ դեռեւս 2014 թվականին ընդունված «Պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում էր Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։ Իսկ թավշյա հեղափոխությունից հետո գործում էր Նիկոլ Փաշինյանի՝  2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին»:

Եվ հաշվի առնելով այդ ամենը կառավարությունը որոշում է կայացրել նոր օրենքի նախագիծ հեղինակել եւ այս լիազորությունը եւս հանձնել վարչապետին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս