![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/Capture-135.jpg)
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:
«Բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը»,- ասված է հաղորդագրությունում: