«Ջերմուկ Գրուպ»-ն արձագանքում է. սուտ հայտարարություններ են արվել. կլինեն իրավական գործընթացներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` տարբեր լրատվամիջոցներով գործարար Սուրեն Բալայանը տեղեկություններ է տարածում այն մասին, թե հրավիրում է ՀՀ համապատասխան մարմինների ուշադրությունը այն ապօրինությունների և հանցավոր գործողությունների վրա, որոնք Դուք թույլ եք տվել «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքանիշը յուրացնելու և մենաշնորհ ստեղծելու ճանապարհին:

ArmLur.am լրատվականը զրուցել է Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի իրավաբան Մարիա Սահակյանի հետ, պարզելու համար, թե ինչի մասին է խոսում գործարարը ու որքանով են համապատասխանում այն տեղեկությունները թե ընկերությունը հակաօրինական քայլեր է իրականացրել իր գործունեության ժամանակահատվում:

«Ընկերությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, չի տրվի սադրանքներին և կգործի բացառապես իրավական դաշտում՝ նման բովանդակությամբ հայտարարություններին տալով բացառապես իրավական գնահատական: Ավելին՝ հավաստիացնում ենք, որ ընկերության գործարար համբավն արատավորող, կեղծ, սուտ և հորինված յուրաքանչյուր արտահայտության համար մեղավոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում հարուցվել և այսօր քննվում են մի շարք քրեական գործեր, քաղաքացիական գործեր, վարչական գործեր. դրանցից շատերի պարագայում վերջինիս գործողություններին տրվել են իրավական կոշտ գնահատականներ, և այդ գործողությունները որակվել են որպես օրենքի կոպիտ խախտումներ:

Ավելին, այս ապօրինությունները ուղղված են ոչ միայն Ջերմուկ Գրուպ ՓԲ ընկերության այլև պետության դեմ։ Որպես օրինակ նշենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է շուրջ 150 000 000 ՀՀ դրամի վնաս, որի վերաբերյալ կա հստակ փաստ»:

Մարիա Սահակյանը մեզ ներկայացրեց datalex.am-ում առկա դատական պրոցեսը:

Մեր զրուցակիցը վերջում հավելեց, որ իրենք լիահույս են, որ իրավական պետության պայմաններում նման օրինակ ապօրինություններին և հանցանքներին կտրվի այնպիսի իրավական արձագանք, որը կլինի բավարար՝ հետագայում բացառելու համար նմանօրինակ վարքագծի դրսևորումները:




Լրահոս