«Ջերմուկ Գրուպ»-ն ազատվեց ավելացված արժեքի հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին երեք տարի ժամկետով ազատել ՀՀ ներմուծված սարքավորումների դիմաց մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումից:

«Ջերմուկ Գրուպ»-ը Ջերմուկ քաղաքում մտադիր է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած, ամբողջովին նոր գործարան կառուցել: Եվ ներկրվող սարքավորումներն ու ապրանքները հենց այդ նպատակի համար են:

Իսկ գործարարին ԱԱՀ-ից ազատելու որոշումը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ դրա արդյունքում «ընկերությունը կկարողանա էլ ավելի ամրապնդել և կայուն ու ինքնատիպ դեր գրավել ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում, կստեղծվեն նոր աշխատատեղեր»:




Լրահոս