Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի 2 համայնքների ղեկավարներ հրաժարականի դիմում են ներկայացրել, նրանցից մեկը փոշմանել է: Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը հայտնեց, որ առողջական, սրտի հետ կապված խնդիրներ ուներ, դեկտեմբերի 26-ին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն համայնքի ավագանին մերժել է նրա հրաժարականը:
Չիբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հետո հետազոտվել է, պարզվել է, որ իր առողջական վիճակը վատ չէ, այդ պատճառով ետ է վերցրել դիմումը: Նրա խոսքերով՝ հունվարի 15-ին ինքը ընդունելության է եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մոտ, մարզպետն իրեն կոչ է արել աշխատել համայնքի ղեկավարի պաշտոնում:
Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում համայնքի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթը Ա.Չիբուխչյանին հարցրեց նրա աշխատավարձի չափի մասին: Ի պատասխան՝ վերջինս ասաց, որ առանց հարկային պահումների կազմում է 120 հազար դրամ, սակայն համայնքի ավագանին խոստացել է աշխատավարձը դարձնել 250 հազար ՀՀ դրամ, ապա հավելեց՝ տեսնենք՝ կդարձնեն արդյոք:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Արզումանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի 2018թ.հուլիսի 20-իորոշմամբ, նշանակվել է Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նա ասաց, որ Բերքաբերում իր միսիան ավարտված է, ինքըպաշտոնիցհրաժարականիդիմումէգրել:
Նա իր պաշտոնավարման շրջանում կարողացել է սահմանամերձ գյուղում մի քանի խնդիրներ լուծել, մասնավորապես՝ մանկապարտեզ բացել: «Ժողովուրդ» օրաթերթը նրան հարց ուղղեց իր աշխատավարձի մասին, ինչին Արգամը պատասխանեց, որ դա էական չէ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ