Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին, ասաց, որ չի ցանկանում ենթադրություններ անել:
«Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք և շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է և ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք: Ուզում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Սա իսկապես լուրջ կորուստ է: Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում եղել է»,- ասաց Միրզոյանը: