Հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:
«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործովպետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ:Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը:
Ըստ վարչապետի`վերջերս, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրելու գնացել է այդ հարցով ցուցմունք տալու, տվել է կոնկրետ մարդկանց անուններ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին դիմում գրած անձը հայտնել է «Կոշ»ՔԿՀ-ում այն ժամանակ պատիժ կրող անձանց անուններ, որոնց հրահանգով էլ տեղի է ունեցել հարձակումը: Սակայն դատելով իրավիճակից՝ դատապարտյալներին կոնկրետ անձինք են պատվերը տվել, որն էլ պետք է բացահայտի Հատուկ քննչական ծառայությունը:
Իսկ ինչպե՞ս էր տեղի ունեցել 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը:
Մասնավորապես, 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:
Հրապարակվել էր, որ ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած վիճակում գտնվողՆիկոլՓաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել, փախել են:
Հարձակումը եղել է մի փոքրխցում, որտեղՆիկոլ Փաշինյանի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվել, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է եղել դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Հարձակման մասին ահազանգել են ՆիկոլՓաշինյանի հարազատները:
Կատարվածի մասին 2010 թվականին նաեւ հայտարարություն էր տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որՆիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել:
«Գիշերվա ժամը 2:50-ին դատապարտյալըսկսում է աղմկել եւ հայտարարել, որ«սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը, եւ նույն կացարանում գտնվողթվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որխցումորեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա արդեն 2 րոպե անցխուց են մտնումՔԿՀ-ի աշխատակիցները եւ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը՝վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկխցում գտնվողդատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որորեւէ բռնության փորձչի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»:
Ու մինչ նախկինները կատարվածը որակել են Նիկոլ Փաշինյանի երազների շարքից, այսօր պարզվում է, որ կատարվածը ոչ միայն իրականություն է եղել, այլեւ հիմա հայտնվել են մարդիկ, որոնք10 տարի անց գործով կոնկրետ անձանց մասին նորություններ են հայտնել իրավապահներին՝ անուններ տալով:
Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը այդ ժամանակ եղել է Հրայր Թովմասյանը: Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում:
2008 թվականից մինչեւ 2011 թվականը «Կոշ»ՔԿՀպետ է եղել Լյովա Բաղդասարյանը, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատասխանատուների հետ կապվել՝ հասկանալու համար, թե ինչու են դիմակավորված անձինք կալանավայրում քնած Նիկոլ Փաշինյանին ծեծի ենթարկե,լ եւ ում հրամանն է, ի վերջո, դա եղել:
Դե Հայկ Հարությունյանն այլեւս չկա: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Կոշ» քրեկատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի հետ: Նա ասաց, որայդ թեմայի շուրջ զրուցել է իր փաստաբանի հետ եւ որեւէ բան չի կարող ասել. «Ես այդ մասին խոսել եմ փաստաբանիս հետ, խոսե՛ք իր հետ»: Բնականաբար, զրուցեցինք նաեւ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրայր Անանյանի հետ, որն ասաց.
«Այդ կազմակերպված հարձակման մասին պարոն Բաղդասարյանը ասել է, որորեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ. այլ բան չեմ կարող մեկնաբանել, քանի որիրեն այդ մասով որեւէ մեղադրանք չկա առաջադրված»:
Այսպիսով, թեեւ քննություն է ընթանում ՀՔԾ-ում, սակայն մինչ օրս չի պարզվել՝ ով, ինչու, ում հրամանով է կազմակերպել նախկին քաղբանտարկյալ, այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը:
Քնար Մանուկյան